Международный
педагогический портал
Международный педагогический портал (лицензия на осуществление образовательной деятельности №9757-л, свидетельство о регистрации СМИ №ЭЛ ФС 77-65391)
8 (800) 350-54-64
звонок бесплатный
org.komitet@solncesvet.ru
Скидка 42% действует до 04.05
8 (800) 350-54-64
звонок бесплатный
org.komitet@solncesvet.ru
Vk Whatsapp Youtube
Лицензированный образовательный портал (лицензия №9757-л, СМИ №ЭЛ ФС 77-65391)
8 (800) 350-54-64
Название статьи:

УСТНАЯ РЕЧЬ - ФРАНЦУЗСКИЙ ЯЗЫК | Багдасарян Лусине. Работа №245834

Дата публикации:
Автор:
Описание:

Автор: Багдасарян Лусине
Устная речь - Французский язык

Ֆրանսերեն բանավոր խոսքի զարգացմանը նպաստող մեթոդների կիրառումը տարրական դպրոցում

 

Ուսումնասիրության հիմնախնդրի արդիականությունը պայմանավորված է կրտսեր դպրոցականների խոսքի առանձնահատկություններով, մտածողության տեսակներով և ծրագրի պահանջներով: Տարրական դպրոցում ուսուցումը նպատակաուղղված է աշակերտի լեզվամտածողության և տրամաբանության հիմքերի, ուսումնառության և աշխատանքային հմտությունների ձևավորմանը: Մեր խնդիրն է խոսքի զարգացման մեթոդների մեջ առանձնացնել հատկապես այն մեթոդները, որոնք շահեկան է գործածել երրորդ, չորրորդ դասարաններում և փորձել դրանց կիրառման ճանապարհով աշակերտներին սովորեցնել կառուցել դատողական և գնահատող մտքեր: Այս խնդիրների լուծման և նպատակների իրականացման համար հիմնականում կիրառվել են մեթոդներ, որոնք ընդունված են տարրական դասարաններում: Խոսքը դրսևորվում է երկու ձևով` բանավոր և գրավոր, որոնք սերտորեն պայմանավորված են միմյանցով, բայց երկրորդը հետևում է առաջինին: Գրավոր և բանավոր խոսքի զուգակցումն ուսումնական գործընթացում ուսուցչից պահանջում է մանկավարժական, մասնագիտական հմտություն: Խոսքը կարող է լինել ներքին և արտաքին: Արտաքին խոսքն էլ իր հերթին ունենում է դրսևորման երկու ձև` բանավոր և գրավոր: Բանավոր խոսքը մտածողության նյութական թաղանթն է և ծառայում է որպես հաղորդակցման հիմնական միջոց մարդկանց միջև, իսկ գրավոր խոսքը նպաստում է հնչյունային խոսքի վերարտադրմանն ու կայունացմանը: Դպրոցում պետք է կարևորել կազմակերպված ու ճիշտ խոսքը: Բացի որոշակի առաջադրանք կատարելուց, սովորողը նյութից յուրացնում է բառեր ու արտահայտություններ, որոնք հանդիսանում են բառապաշարի հարստացման միջոց: Պետք է հետևել, որ սովորողի խոսքը կաղապարված ու միօրինակ չլինի: Դասավանդվող դասարաններում յուրաքանչյուր նյութի շուրջ խոսելիս կարևոր է. –վստահելի մթոլորտի ստեղծումը, -յուրաքանչյուրին մինչև վերջ լսելու կարգը, -խոսողին անընդհատ դիտողություններ չանելը, -անհրաժեշտ բառամթերքով խթանելը, -խոսքի նյութի համապատասխանությունը ծրագրին և տվյալ դասարանի աշակերտների հետաքրքրություններին ու մտավոր կարողությունների համապատասխան: Թե դատողական, թե գնահատող խոսքի զարգացման համար կարևոր նշանակություն ունի հարուստ բառապաշարը: Իսկ բառապաշարի հարստացման համար պետք են մի շարք նախադրյալներ: Դրանցից են ուսուցչի գրագետ խոսքը, գրքի տեքստերը, դրանց շուրջ բազմաշերտ աշխատանքը: Սակայն սրանք պասիվ գործոններ են և ինքնաբերաբար չեն զարգացնում սովորողի խոսքը: Հարկավոր է խոսքի բարձր ակտիվություն, այնպիսի պայմանների և միջավայրի ստեղծում, որտեղ երեխան ունենա խոսելու և գրելու պահանջ /էքսկուրսիաներ, դերային ներկայացումներ/, այդ ամենի համար հատուկ բառապաշարի կուտակում, որի հիմնական աղբյուրը ընթերցանությունն է: Մանկավարժական պրակտիկայում յուրաքանչյուր նյութ օգտագործում ենք երեխաների բառապաշարը նոր բառերով հարստացնելու համար: Առաջին քայլով դասարանը բացատրում ու պարզաբանում է բառի իմաստը, երկրորդ` ուսուցիչը ստուգում է իմաստի ըմբռնումը և գործածվում է բառակապակցությունների ու նախադասությունների մեջ: Բանավոր խոսքի կառուցման և այդ խոսքում գնահատող ու դատողական մտքերը գործածելու կարողության ձևավորմանը մեծապես նպաստում են ուսուցչի խոսքը և աշակերտներին ուղղված նրա հարցերն ու առաջադրանքները: Հայտնի է, որ ուսուցչի խոսքը աշակերտների համար նմուշօրինակ է, և նա երբեմն, անգամ ինքնաբերաբար, կրկնում է ուսուցչին, նրա դատողությունները, որոնք աստիճանաբար դառնում է սեփական ոճ: Ուսուցման բոլոր մեթոդների կիրառման ժամանակ էլ որպես խոսքը հարստացնելու զգացմունքային հնարներ հանդես են գալիս բանաստեղծությունները, երգը, էքսկուրսիաները: Աշակերտների կառուցած խոսքի հստակությունը, տրամաբանությունը, հարստությունը, բովանդակությունը պայմանավորված են նյութի նախապատրաստվածությամբ:

Скачать работу
Пожалуйста, подождите.
x
×